Ջեննիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը Նյու Յորքում 15 մլն դոլար արժեցող տուն են գնել (լուսանկարներ)
48-ամյա Ջեննիֆեր Լոպեսն ու 42-ամյա Ալեքս Ռոդրիգեսը Նյու Յորքում բնակարան են գնել, որն արժի 15 մլն. դոլար։ Այս մասին հաղորդում է Spletnik.ru-ն:
Բնակարանն ունի 1200քմ տարածք, որը գտնվում է Մանհեթենի ամենաբարձր կառույցում։
Բնակարանն ունի 3 ննջարան, 4 լոգասենյակ։ Սեփականատերերի համար հարմարավետությունների մեջ նշվում է մասնավոր ռեստորանը, փակ լողավազանը, ֆիթնես-կենտրոնն ու տարատեսակ միջոցառումների անցկացման համար տարածքը։