Տղամարդը դանակով 20 անգամ հարվածել է կնոջ սիրեկանին և սպանել նրան
Մարտի 27-ին, Ստերլիտամակ քաղաքի 29-ամյա բնակիչը հյուր գնալով իր 41-ամյա սիրելիին, նրան տեսել է մեկ այլ տղամարդու հետ: Այդ ամենից հետո տղամարդը դանակի 20 հարված է հասցրել այն տղամարդուն ում հետ կինը դավաճանել է իրեն: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն:
Վիրավորված տղամարդը հասցրել է դուրս պրծնել տնից, փողոցում նրան տեսնելով շտապ օգնություն են ահազանգել: Բծիշկներին չի հաջողվել փրկել 31-ամյա տղամարդու կյանքը:
Կասկածյալը ձերբակալվել է: Կատարվում է քննություն: