Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից տուժածների թիվը հասել է 79-ի
Մարտի 25-ին Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհից տուժել է 79 մարդ: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն:
«Այսօրվա դրությամբ հիվանդանոցում կա 12 մարդ: Ամբուլատոր բուժում է նշանակվել 67 տուժածի»,- հավելել է զրուցակիցը:
Հիշեցնենք, որ «Зимняя вишня» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են: Առայժմ ճանաչվել են զոհվածներից 27-ի մարմինները: