Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին «Չփորել իր իսկ փոսը»
Չինաստանը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին չխանգարել առևտրի ոլորտում երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքին, հակառակ դեպքում Վաշինգտոնն ինքը փոս կփորի իր համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն:
«Մենք խորհուրդ կտանք, որ ԱՄՆ-ն ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է վնաս հասցնել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հարաբերություններին, հակառակ դեպքում ԱՄՆ-ն ինքը փոս կփորի:
Մենք բոլորովին չենք վախենում առևտրային պատերազմից, մենք դեմ ենք մեր կամքը ուրիշների վրա պարտադրելուն, մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից և շահերից»,- ասել է Գաո Ֆենգը:
Նրա խոսքերով «Առևտրի և տնտեսական ոլորտում ԱՄՆ-ի դեմ Չինաստանի ձեռնարկած միջոցները առևտրային պաշտպանության բնորոշ օրինակ են»: Գաո Ֆենը հույս ունի, որ ԱՄՆ-ն կանգ կառնի և ուշ չի լինի, այլապես Չինաստանը կպայքարի և հաղթական ավարտ կունենա: