Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի տարածքում զոհերի հիշատակին այգի կկառուցվի
Կեմերովո քաղաքի բնակիչներն առաջարկում են հրդեհված «Зимняя вишня» առևտրի կենտրոնի տարածքում այգի կառուցել՝ հրդեհում զոհված մարդկանց հիշատակին: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
«Համացանցում հայտարարություններ են տարածվում հրդեհված առևտրի կենտրոնում հուշարձան կառուցելու վերբերյալ: Այս ամենը դեռ առաջարկներ են, սակայն այն կհաստատվի զոհվածների հարազատների և մտերիմների օգտին»,- ասել է պատգամավորների տարածաշրջանային խորհրդի նախագահ Ալեքսեյ Սինիցին:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 79 մարդ, որից 41-ը երեխաներ են: