Անհնարինության աստիճանի սարսափելի ողբերգություն. դիրիժոր Տիգրան Հախնազարյանը՝ Կեմերովոյի դեպքի մասին
«Կեմերովոյում անհնարինության աստիճանի սարսափելի ողբերգությունը խորապես հուզել է յուրաքանչյուր ռուսաստանցուն, աշխարհի ամեն մի մարդուն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարավային Սախալինսկի քաղաքային կամերային սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Տիգրան Հախնազարյանը՝ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի կապակցությամբ:
«Դժվար է բառեր ընտրել, ավելի ճիշտ՝ անհնար է, արտահայտելու համար այն, ինչ զգում ես սրտումդ ու հոգումդ՝ մտածելով մահացած երեխաների և մեծահասակների, նրանց հարազատների և մտերիմների մասին: Եվ չնայած համառուսաստանյան սգի պատճառով մշակութային միջոցառումների չեղարկմանը, մենք այսօր կկատարենք ավելի վաղ նախատեսված, մի փոքր փոփոխված համերգային ծրագիրը՝ այն նվիրելով այդ զարհուրելի ողբերգության զոհերի Վառ Հիշատակին»,-նշել է նա:
Հախնազարյանը համերգ կգա Հարավային Սախալինսկի «Ռոդինա» մշակույթի տանը: