Հայտնի է, թե որքան գումար են հափշտակել Մոսկվայի բանկից
Զինված անձինք, ովքեր հարձակվել են Մոսկվայի «Բինբանկի» վրա, հափշտակել են 100 000 դոլար: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իրապահ մարմինների իր աղբյուրին:
«Նախնական տեղեկություններով՝ բանկի աշխատակիցների խոսքով՝ հափշտակվել է 100 000 դոլար»,- նշել է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հինգ զինված անձինք, ովքեր զինվորական համազգեստով են եղել, հարձակվել են «Բինբանկի» գրասենյակի վրա Մոսկվայում: