Եվրոպայի ամենաէժան քաղաքը Կրակովն է
Բրիտանական փոստային ծառայությունը իր «Post Office Travel Money» ֆինանսական համակարգի շրջանակներում արդեն տանսերորդ տարին անընդմեջ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ կազմում է այն քաղաքների ցանկը, որտեղ կարող են իրենց կարճաժամկետ հանգիստն անցկացնել ոչ բարձր եկամուտներ ունեցող բրիտանացիները:
Այս տարի ամենամյա «Քաղաքային գների վարկանիչ» («City Costs Barometer») կոչվող ընտրության արդյունքում պարզ է դարձել, որ մոտակա ամիսներին այցելության համար Եվրոպայի ամենաէժան քաղաքն է հանդիսանալու լեհական Կրակովը: Կրակովում երկու անձի համար երկօրյա հանգստի դեպքում զբոսաշրջիկները միջին հաշվարկով կծախսեն 164 ֆունտ՝ դա առանց ուղևորման արժեքի: Ցուցակի երկրորդ տեղը գրավել Է Վիլնյուսը՝ 165 ֆունտ, երրորդ տեղում Ռիգան է՝ 172 ֆունտ: Ընդհանուր առմամբ ցուցակում առկա են 36 քաղաքներ, որոնցից երկու անձի համար երկօրյա ամենաթանկ հանգիստը Ամստերդամում է՝ այն կարժենա 534 ֆունտ:
Յուրաքանչյուր քաղաքում մնալու միջին արժեքի չափորոշիչներում ներառված է 12 կետ, որոնց մեջ մասնավորապես մտնում է երկօրյա գիշերակացը երեք աստղանի հյուրանոցում, սնունդ, խմիչքներ, էքսկուրսիաներ քաղաքում, հուշանվերների ձեռքբերում և այլն:
Ռուբեն Շուխյան. Ֆեյսբուք