Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Ջիգարխանյանի նախկին կնոջ վերաքննիչ բողոքը
Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիլմբալյուկ-Ռոմանովսկայի բողոքը, որով նա բողոքարկում էր անձնական տվյալների ապօրինի կերպով տարածմամ գործի շրջանակում մեկ միլիոն ռուբլու դուրսբերումը: Այս մասին հայտնել է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Դատավոր Եկատերինա Շվելևան հայտնել է, որ վերաքննիչ բողոքը չի բավարարվել:
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պաշտպան Լարիսա Շիրոկովան հայտնել է, որ բանկից գումար դուրս բերելն իրականացվել է ապօրինի, քանի որ գործի շրջանակում նախատեսվում էր, որ Ցիլմբալյուկ-Ռոմանովսկայի կարողությունից պետք է կալանք դրվեր միայն 200 հազար ռուբլու վրա: Նա հավելել է, որ իրենք բավարարված չեն Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ և պատրաստվում են հանդես գալ վճռաբեկ բողոքով: