Մոսկվայում 5 զինված անձ հարձակվել է բանկի վրա և թալանել այն
Մոսկվայում համազգեստով և զենքով հինգ անհայտ անձ հարձակվել են «Բինբանկ»-ի գրասենյակի վրա: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Հինգ անհայտ անձ՝ զինվորական համազգեստով և զենքով, հարձակում են գործել բանկի վրա և կլորիկ գումար հափշտակել, նրանք թաքնվում են ավտոմեքենայով»,- նշել է աղբյուրը:
Տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: