Ներիր մեզ, Աստված, այժմ այդ երեխաներն արդեն երկնքի հրեշտակներ են. Նազենի Հովհաննիսյանը՝ Կեմերովոյի ողբերգության մասին (լուսանկար)
Նազենի Հովհաննիսյանը «Instagram»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կրկին անդրադարձել Կեմերովոյի ողբերգական դեպքին.
«Երեխաները աշխարհի հրեշտակներն են: Մեծերի առաքելությունն է սիրել նրանց, նրանց երջանկություն պարգևել, պաշտպանել նրանց: Իսկ մենք սխալվեցինք:
Ներիր մեզ, Աստված: Այժմ այդ երեխաներն արդեն երկնքի հրեշտակներ են, սակայն սիրտս ոչ մի կերպ չի հանգստանում»: