Երիտասարդ լուսանկարիչը Կեմերովոյի այրվող առևտրի կենտրոնում 30 երեխայի կյանք է փրկել
Երիտասարդ լուսանկարիչ Եվգենին «Զիմյայա վիշնյա» առևտրի կենտրոնում շուրջ 30 երեխայի կյանք է փրկել՝ հակագազ օգտագործելով, որը եղել է իր պահեստում: Այս մասին Kp.ru-ի հետ զրույցում հայտնել է հենց Եվգենին:
Եվգենիի խոսքով՝ իր ընկերությունը մանկական տոներ էր անցկացնում տարաքում, որն ամենամոտն էր կինոդահլիճին: Երբ հրդեհը սկսվել է, լուսանկարիչը առաջիններից է նկատել այն:
Իր ստեղծագործական պահեստում հակագազ է եղել: Երիտասարդը այն հագել է և մտել ծխի վարագույրից այն կողմ: Քանի որ նա մանկական միջոցառումներ անցկացնելու լավ փորձ է ունեցել, հեշտությամբ կարողացել է երեխաներին հավաքել և դուրս բերել իր հետևից այրվող դահլիճից, իսկ հետո տանել դեպի փրկարարական ելքի մոտ:
Եվգենին չի մտածել, որ այլ դահլիճներում կարող են լինել երեխաներ, ովքեր արգելափակված են և մեծահասակների օգնության կարիքն ունեն: