Ուկրաինայում ակտիվիստները պաշտոնյային կերակրել են երեխաներին թունավորած մարգարինով (տեսանյութ)
Ուկրաինայի Մելիտեպոլ քաղաքում սկանդալային դեպք է տեղի ունեցել:
Մանկապարտեզում թունավորված երեխաների ծնողները դիմել են քաղաքացիական ատիվիստներն, որից հետո նրանք այցելել են քաղաքի կրթության վարչության պետ Իգոր Ելիսեևին: Այս մասին հայտնում է Antikor.com.ua-ն:
Հանդիպման ժամանակ ակտիվիստներն իրենց հետ տարել են նաև փորձագիտական եզրակացությունն այն մասին, որ մանկապարտեզներում երեխաների համար նախատեսված կարագի մեջ եղել են ոչ կաթնային յուղեր. երեխաներին կերակրել են մարգարին` իրական սերուցքի յուղի փոխարեն:
Կրթության վարչության պետը պատասխանել է, որ խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, աշխատում է հատուկ ստեղծված հանձնաժողով, դատախազությունը, կարագի խմբաքանակն առգրավված է:
Ելիսեևը հավելել է, որ աշխատանքի արդյունքները հայտնի կդառնան մեկ ամիս հետո: Ակտիվիստները վրդովված հայտնել են, որ երեխաները չեն կարող այդքան սպասել:
Այնուհետև մի քանի մարդ ուժով բռնել են Ելիսեևին, մինչ մյուսները նրան «կերակրել» են նույն անորակ կարագով: