Հայտնի երգչի դին գտել են իր իսկ բնակարանում (լուսանկարներ)
Հարավային Կորեայում մահացել է հայտնի երգիչ, «100%» խմբի մենակատար Սո Մին Բայը: 33-ամյա երգչի դին հայտնաբերվել է Սեուլի՝ իր բնակարանում: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Նախնական տվյալների համաձայն, պատճառը սրտի անբավարարությունն է եղել:
Նրա ընտանիքը, «100%»-ի մասնակիցները, «Top Media»-ի դերասաններն ու աշխատողները սգում են երգչի մահը:
Երգչի մահը ծանր հարված է եղել նաև նրա երկրպագուների համար: