Կեմերովոյում ձերբակալվել է «Зимняя вишня» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը
Կեմերովոյի տարածքային դատարանը երկու ամսով կալանավորել է «Зимняя вишня» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակից Սերգեյ Անտյուշինին, ով, ըստ հետաքննության, փակել է ազդանշանային համակարգը՝ առևտրի կենտրոնում հրդեհի բռնկումից15 րոպե առաջ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Ինչպես գլխավոր տնօրեն Նադեժդա Սուդենոկը,այնպես էլ նա՝ կպահվի ոստիկանությունում մինչև մայիսի 25-ը:
Ավելի վաղ, Անտյուշինը հայտարարել էր, որ ազդանշանային համակարգը արդեն երեք տարի է ինչ լավ չի աշխատում և նա այդ մասին հաճախ է զեկուցել տնօրենին, իսկ ազդանշանի կոճակը նա սեղմել է մի քանի անգամ, սակայն այն չի աշխատել: