Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից հետո Պուտինը հանձնարարականեր է տվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստուգել բոլոր առևտրի և զվարճանքի կենտրոնները՝ Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
- Անհրաժեշտ է ստուգել այս տեսակի զվարճանքի կենտրոնների գործունեությանը: Անհրաժեշտ է, որ դա քարոզչության բնույթ չկրի, անվտանգությունը պետք է ապահովվի, դա ակնհայտ է»,- Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ դիմել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Պուտինը նաև հնձնարարել է աջակցել Կեմերովոյի հրդեհից տուժածներին:
-Եթե անհրաժեշտ է, իհարկե պետք է աջակցել հրդեհում մահացած մարդկանց ընտանիքներին և տուժածներին: Տարածաշրջանային իշխանությունները կանեն ամենն ինչ անհրաժեշտ է»,- ասել է Պուտինը: