Ինչպես դու չես խելագարվում. ինչպես ես կարողանում դիմանալ. Կեմերովոյում տղամարդը կորցրել է երեք երեխաներին ու կնոջը (տեսանյութեր)
«Այսօր ամբողջ օրը մտածել եմ Կեմերովո քաղաքից մի տղամարդու մասին, ով կորցրել էր կնոջն ու երեք երեխաներին: Փորձեցի նայել նրա հարցազրույցը, բայց չկարողացա, դա անհնար է: Ամբողջ օրը մտածում եմ, թե ինչպես կարելի է այս ամենի միջով անցնել: Ինչպես է նա այժմ տուն գնալու: Չէ որ այնտեղ ամեն ինչ այնպես է ինչպես եղել էր մինչև տնից դուրս գալը:
Մանկական խաղալիքներ՝ տնով մեկ թափված, խոհանոցում ամեն ինչ դասավորված՝ կնոջ ձեռքերով, ննջասենյակում անկողնու վրա դրված բարձեր, որոնցից դեռ կնոջ հոտն է գալիս:
Մտածելն անգամ սարսապելի է, այս նույն վիճակում միայն այս տղամարդը չէ և միայն Վոլոգդայում չէ, նաև ամբողջ Կեմերովոյում: Եվ այս ամենը ֆիլմ չէ, այլ՝ իրականություն:
Այժմ ոչինչ անել չենք կարող, ինչ որ բան փոխել հնարավոր չէ:
Եվ այժմ ես հասկանում եմ, որ ամենասրսափելին այս տղամարդու համար, դեռ առջևում է:
Ինչպես դու չես գժվում: Ինչպես ես կարողանում դիմանալ, երբ ես, հարյուրավոր կիլոմետրերով հեռու լինելով , անդադար մտածում եմ և չեմ կարողանում ծխել, որովհետև կոկորդս չորացել է և շուրթերս դողում են:
Տեր Աստված, խաղաղություն տուր նրանց հոգիներին, ներիր նրանց մեղքերն ու անօրինությունները և ընդունիր քո թագավորություն: