Հայաստանը կավելացնի սեփական ռազմական արտադրանքը
Հայաստանի Պաշտպանության նախարարության գնած զենքի մեկ քառորդը տեղական արտադրության է։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Փախչանյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` այս թվերը ներկայացվում են հաշվի առնելով ռուսական վարկի շրջանակում տրամադրված զենքը։
«Մոտավորապես մեկ քառորդը կկազմեն մեր ներքին արտադրանքը: Նաև կախված է նրանից, թե ինչքանով արագ մշակումները կանցնեն սերիական արտադրության»,-ասաց Փախչանյանը։
Ինչ վերաբերում է հայկական զենքի հնարավոր մատակարարմանը արտասահման, ապա փոխնախարարի խոսքով, դա բարդ ու ժամանակատար գործընթաց է։
Հայաստանն առաջին հերթին մտադիր է զարգացնել օպտիկական սարքերի, ռոբոտների, ԱԹՍ–ների ու լազերային տեխնիկայի արտադրությունը։