Անջելինա Ջոլին շոկային հայտարարություն է արել
42-ամյա Անջելինա Ջոլին իր վերջին հարցազրույցի ժամանակ ասել է, որ ավելորդ ժամանակ չի ծախսում իր վրա: Դերասանուհու խոսքերով , նա նույնիսկ լոգանք ընդունելիս միայնակ չի լինում, նրա կողքին լինում է երեխաներից որևէ մեկը: Հայտնի աստղը նշել է, որ այս կերպ նա երբեք դատարկութուն չի զգում: Այս մասին հաղորդում է Elle.ru-ն:
«Ես իսկապես երբեք լիարժեք չեմ հանգստանում և ինձ զարմացնում է այն, որ մարդիկ ինձ ասում են «հանգստացիր»: Ես այն մայրիկներից եմ, ովքեր միշտ իրենց երեխներով են զբաղվում և ես նույնիսկ լոքանք ընդունելիս եմ նրանց ինձ հետ լոգարան տանում, այս օրինակով ես ուզում եմ նրանց սովորեցնել, թե ինչքան կարևոր է հոգ տանել մյուսների մասին և չլինել էգոիստ,- ասել է դերասանուհին:
Ջոլիի այս հայտարարությունները շոկի են ենթարկել ամերիկյան հասարակությանն ու լրատվամիջոցներին, ովքեր քննադատել են այս ճանապարհով՝ երեխաներ դաստիարակելը: Ըստ օգտատերերի այս ճանապարհով երեխաներին դաստիարակելով դերասանուհին ազդում է նրանց հոգեբանության վրա, որը վատ հետևանքներ կարող է ունենալ: