Ակցիա Մոսկվայում՝ ի հիշատակ Կեմերովոյի ողբերգական դեպքի զոհերի (լուսանկարներ)
Մոսկվայում՝ Պուշկինի հրապարակում, տեղի է ունեցել Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին նվիրված ակցիա: Ակցիային մասնակցել է մինչև մի քանի հազար մարդ: Նրանք ծաղիկներ, մոմեր և երեխաների խաղալիքներ են խոնարհել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ ներկայացնելով ֆոտոռեպորտաժ դեպքի վայրից: