«Ավելի բետոնապատ Երևան»
Օպերայի շրջակայքում, ավելի ստույգ` Օպերայի հրապարակին հարող արդեն նախկին դարձած կանաչապատ պուրակի տարածքում, որը հիմա ամբողջությամբ վեր է ածվել սրճարանային տարածքի, շարունակվում է ինտենսիվ բետոնապատումը: Կոնկրետ այսօր այդ աշխատանքները գնում էին պուրակի Մաշտոցի պողոտային հարող տարածքում, իսկ օրեր առաջ՝ Սայաթ-Նովայի պողոտային հարող տարածքում:
Մաշտոցի պողոտայի կողմից փակցված պաստառին, ինչպես միշտ, տեղադրված է այդ ստանդարտ տեքստով պաստառը՝ «Ավելի բարեկարգ Երևան»: Բայց այդ գրությունը այս դրվագում ավելի ճիշտ կլիներ վերախմբագրել որպես «Ավելի բետոնապատ Երևան»: Մի խոսքով՝ Երևանի կենտրոնի անապատացումը «բարեհաջող» կերպով շարունակվում է:
Ռուբեն Շուխյան. Ֆեյսբուք