Շաքրո Մոլոդոյի դատավճիռը հայտնի կլինի վաղը
Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը մեղավոր է ճանաչել «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին՝ Զախարի Կալաշովին, 8 մլն ռուբլու շորթման գործում:
Շորթման գործով որոշումները կբարձրաձայնվեն վաղը՝ մարտի 28-ին: Վաղը հայտնի կլինի, թե ինչ ժամկետով է ազատազրկվելու ռուսական քրեական աշխարհի առաջնորդը: Այս մասին «РИА Новости» լրատվական գործակալությանը հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:
Դատավոր Կոնստանտին Դուբկովին օրը չի հերիքել, որպեսզի նա ամբողջությամբ բարձրաձայնի Կալաշովի դատավճռիը Դատավճռի առաջին մասից ակնհայտ դարձավ, որ Շաքրո Մոլոդոյը և նրա տասնյակ համախոհները մեղավոր են ճանաչվել շորթման գործում: