Մեր երկրում տենց բան լինի՝ ամեն ինչ ավելի վատ է լինելու. Կեմերովոյի դեպքից մարդկային ստորության մասին վկայող փաստեր են ի հայտ գալիս
Կեմերովոյի հրդեհի պատճառների մասին հետաքրքիր ու մարդկային ստորության աստիճանի մասին վկայող փաստեր են ի հայտ գալիս։
Օրինակ, որ պատասխանատու աշխատակիցը անջատել է հրդեհի մասին ահազանգող կոճակը։
Օրինակ, մի մարդ ասում է, ես վազում էի երեխային օգնեի ինձ ներս չթողեցին։
Մի բնակիչ էլ ասում է 2.30 ժամ հրշեջները լուրջ գործընթացներ չեն արել՝ սպասելով Մոսկվայից հանձնարարությունների։
Մեկն էլ ասում էր, որ հրշեջները երկար ժամանակ չեն բարձրացել 4-րդ հարկ, այլ միայն առաջին հարկից են աշխատել։
Ոմանք էլ ասում են, որ կինոզալի դուռը փակ է եղել ու մարդիկ չեն կարողացել դուս գալ, նաև ասում են աստիճան տանող դռներն էլ են փակ եղել։
Կարճ ասած՝ մահերի մեծ մասը մարդկային ստոր արարքների ու անպատասխանատվության պատճառով է եղել, բիզնեսմենի ագահության ու մարզային աշխատակիցների մեղքով։
Ինչ եմ ուզում ասել՝ Աստված չանի մեր երկրում տենց բան լինի, ամեն ինչ ավելի վատ է լինելու, դրա համար հորդորում եմ պատասխանատու գերատեսչությանը սկսված ստուգումը անիմաստ, ձևական չանցկացնել ու ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն՝ նման դեպքերից խուսափելու համար։
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք