Դուք որտե՞ղ էիք, ընկեր Խրուշչով, երբ սպանում էին լրիվ անմեղ մարդկանց. «Ինձ համար էլ էր սարսափելի»
Երբ Խրուշչովը ելույթ էր ունենում Ստալինի հանցագործությունների մասին իր նշանավոր ճառով, դահլիճից ինչ-որ մեկը բացականչեց. -Դուք որտե՞ղ էիք, ընկեր Խրուշչով, երբ սպանում էին լրիվ անմեղ մարդկանց:
Խրուշչովը դադարեցրեց խոսքը, լուռ զննեց դահլիճը ու ասաց.
-Ո՞վ էր այդ ասողը, ոտքի՛ կանգնեք:
Դահլիճում մեռելային լռություն տիրեց:
-Հը՞, սարսափելի է,- հարցրեց Խրուշչովը: - Դե ուրեմն իմացեք…ինձ համար էլ էր սարսափելի:)
Վահե Ղազարյան. Ֆեյսբուք