Արդարադատության նախարարի կարծիքով՝ որևէ արգելք չկա փոխվարչապետերից մեկին առաջին փոխվարչապետ անվանելու համար. հարցն անվանումով չի սահմանափակվում
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով «Սահմանադրությամբ որևէ արգելք չկա փոխվարչապետերից մեկին առաջին փոխվարչապետ անվանելու համար»:
Իհարկե, արգելք չկա նաև փոխվարչապետերից մյուսին վերջին փոխվարչապետ անվանելու համար, սակայն եթե առաջին փոխվարչապետին օրենքով ավելի մեծ լիազորություն է տրվում, քան վերջին փոխվարչապետին, ապա այդ դեպքում հարցը սոսկ անվանումով չի սահմանափակվում, և Հարությունյան Դավիթն այն պետք է իմանա ի պաշտոնե, եթե նույնիսկ չի ցանկանում դա:
Վախթանգ Սիրադեղյան. Ֆեյսբուք