Կեմերովոյի փոխմարզպետը մեղադրել է հրդեհի հետևանքով ամբողջ ընտանիքը կորցրած տղամարդուն «դժբախտության հաշվին փիար անելու» համար (տեսանյութ)
ՌԴ Կեմերովոյի մարզպետի տեղակալ Սերգեյ Ցիվիլևը տղամարդուն, որը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով կորցրել է իր ամբողջ ընտանիքը, մեղադրել է «դժբախտության հաշվին PR» անելու համար: Այս մասին գրում է Deita.ru-ն:
Նշվում է, որ Ցիվիլևը դուրս է եկել ճշմարտություն պահանջող ցուցարարների առաջ, սակայն նրա կարճ պատասխանները չեն գոհացրել հավաքվածներին:
«Ճշմարտությո՜ւն, ճշմարտությո՜ւն: Այնտեղ ավելի շատ մարդ է մահացել: Հրաժարակա՛ն տվեք: Ինչո՞ւ չկա մարզպետը», - վանկարկել է ամբոխը:
Պաշտոնյային մոտեցել է ցույցի մասնակիցներից մեկը՝ Իգոր Վոստրիկովը, որի ընտանիքը մահացել է հրդեհի հետևանքով:
«Մարդկանց հետ վարվում են ասես անասունների հետ», - ասել է տղամարդը, ինչին Ցիվիլևն անսպասելի պատասխան է տվել:
«Երիտասա՛րդ, դուք, ինչ է, ուզում եք դժբախտության հաշվին փիա՞ր անել», - ասել է պաշտոնյան:
Վոստրիկովը պատասխանել է, որ հրդեհի հետևանքով մահացել է իր ընտանիքը:
«Ի՞նչ դժբախտություն: Ընտանիքս է մահացել. քույրս՝ Ալյոնան, կինս՝ Ելենան, երեք երեխաներս՝ յոթ, հինգ ու երկու տարեկան», - ասել է տղամարդը: