Քրիստինա Ագիլերան առանց դիմահարդարման նկարահանվել է ամսագրի շապիկի համար
Քրիստինա Ագիլերան սիրում է կերպարանափոխվել ու չի վախենում ստեղծագործական փորձարկումներից։ 37-ամյա երգչուհին այս անգամ հայտնվել է «Paper» ամսագրի շապիկին, որն իր հերոսուհուն լիակատար ազատություն է տվել։ Ամսագրի նկարներն արել է լուսանկարիչ Զոյա Գրոսմանը։ Գրոսմանը նկարել է Ագիլերային ինչպես դիմահարդարմամբ, այնպես էլ առանց դիմահարդարման։
Ամսագրի շապիկի համար ընտրվել է առանց դիմահարդարման տարբերակը, որում երևում է Ագիլերայի դեմքը՝ խոշոր պլանով, ու արտահայտված պեպենները։
«Ես միշտ սիրել եմ փորձարկումներ անել, ես ուղղակի պաշտում եմ թատրոնն ու բեմում կամ տեսանյութում կերպարային դերեր կատարել։ Իմ էությամբ ես կատարող եմ, ինձ հարկավոր է շարժում՝ լինել նկարիչ, ստեղծել ու փոխվել»,-ասել է Ագիլերան հարցազրույցում։