«Բեսպրեդելին» այլևս անհնար է դիմանալ. Երևանի քաղապետարանից պահանջում եմ հետամուտ լինել և պատժել
Բեսպրեդելին այլևս անհնար է դիմանալ։ Այսօր, 15։30֊15։40 հատվածում Սարյան փողոցի վրա կրկին կայանման տեղը զավթված էր աղբամանով։ Հարկադրված իջել եմ, աղբամանը տեղափոխել, որ կարողանամ կայանել ու երեխայիս դպրոցից վերցնել։
Սակայն այդտեղ նստարանի վրա երեք տղամարդ փորձեցին խոչընդոտել՝ ասելով, թե այդտեղ ուրիշ մեքենա պետք է կանգնի։
Ես բացատրեցի, որ իրենց արածը ապօրինի է և, հեռացնելով աղբամանը, մեքենաս դեպի հետ ընթացքի արդեն կայանում էի, երբ այդ տղամարդկանցից մեկը աղբարկղը դրեց մեքենայիս ճամփին ու ես, չնկատելով, հարվածեցի։
Թեպետ մեքենաս չի վնասվել, այնուամենայնիվ, դա ոչ այլ ինչ էր, քան ուրիշի գույքին դիտավորյալ վնասելու փորձ։
Զայրացած իջել եմ և պահանջել ասել, թե տնտեսվարողներից ո՞ր մեկինն է այդ աղբամանը։ Ինձ պատասխան չեն տվել։
Հաշվի առնելով, որ այդ հատվածում կա տեսախցիկ, խնդրում եմ Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia ին զննել նշածս ժամանակահատվածում և նշածս տեղում (Սարյան֊Արամի) տեղի ունեցածը և միջոցներ ձեռնարկել՝ փոխանցելով տեսանյութը ոստիկանության համապատասխան բաժնին։
Երևանի քաղապետարանից էլ պահանջում եմ հետամուտ լինել տնտեսվարողին պարզելու ու տուգանման հարցում։
Իզաբելլա Աբգարյան. Ֆեյսբուք: