«Հորաքույր‚ մենք այստեղ փակված ենք‚ մենք խեղդվում ենք‚ հորաքույր». պապիկը խոսել է հրդեհում այրված թոռնուհու մասին (տեսանյութ)
-Թոռնուհիս‚ երբ փոքր էր‚ ես նրան միշտ անվանում էի «փոքրիկ կրակ»: Նա մեծացել էր և ասում էր «Պապիկ‚ ես փոքրիկ կրակ չեմ‚ ես կրակ եմ»: Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով անհետ կորածների ցուցակում փոքրիկ Վիլենայի անունն առաջիններից էր‚ որ հայնվել էր ցուցակում: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Աղջնակի պապիկը խոսել է թոռնուհու մասին‚ նշելով‚ որ նա շատ խելացի է եղել.
«Նա շատ էր սիրում խոսել‚ բոլոր թեմանեում նա կարողանում էր գտնել իրեն‚ գյուղում բոլորը նրան շատ լավ գիտեին: Նա շատ խելացի էր‚ ամեն ինչ գիտեր»‚- ասել է աղջկա պապիկ Սերգեյ Սերգեևիչը:
«Եթե միայն դռները փակ չլինեին‚ ապա նա կփրկվեր և չէր այրվի‚ իր հետ կփրկեր նաև մյուս երեխաներին‚ բայց դռները փակ էին: Չեմ կարող ասել դա միտումնավոր արված քայլ էր‚ թե ոչ‚ սակայն շատերը զոհվեցին դրա հետևանքով: Նա զանգահարել էր հորագրոջն ու ասել էր «Հորաքույր‚ մենք այստեղ փակված ենք‚ ծուխ է լցվում այստեղ‚ մենք խեղդվում ենք‚ հորաքույր‚ վերջ»‚- սա նրա վերջին խոսքերն են եղել‚ որից հետո մենք չկարողացաբք կապ հաստատել նրա հետ: