Հիվանդի հարբած ազգականը ծեծի է ենթարկել շտապ օգնության աշխատակցուհուն և վարորդին
Յարոսլավլի շրջանում երբ շտապ օգնության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր‚ հիվանդի հարբած ազգականներից մեկը հարձակվել է աշխատակցուհու և վարորդի վրա: Այս մասին հաղորդում է 5-tv.ru-ն:
Արդյունքում վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ ուղեղի վնասվածքով:
37-ամյա կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: