Պուտինը մարտի 28-ը հայտարարել է սգո օր ողջ Ռուսաստանում (տեսանյութ)
Մարտի 25-ին Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» 4 հարկանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով՝ վերջին տվյալների համաձայն‚ մահացել է 67 մարդ‚ որից 41-ը երեխաներ են եղել:
Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է սգո օր ողջ Ռուսաստանում: Այս մասին գրում է 5-tv.ru-ն՝ հղում տալով Կրեմլի մամլո ծառայությանը: