Կեմերովոյի փոխնահանգապետը ծնկի է իջել ժողովրդի առաջ և ներողություն խնդրել (լուսանկար)
Կեմերովոյի շրջանի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլևը ներողություն է խնդրել տեղի բնակիչներից, ովքեր ցույց էին կազմակերպել «Зимняя вишня» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառով: Ներողություն խնդրելու համար փոխնահանգապետը նույնսկ ծնկի է իջել ժողովրդի առաջ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
-Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ‚- ասել է փոխնահանգապետը՝ ծնկի գալով ժողովրդի առաջ:
Հիշեցնենք‚ որ այսօր Կեմերովո քաղաքի բնակիչները ցույց են կազմակերպել գլխավոր հրապարակում՝ «Зимняя вишня» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառով և պահանջում են մանրամասն ուսումնասիրություն կատարել դեպքի առթիվ‚ ինչպես նաև պահանջում են պաշտոնանկ անել Աման Տուլեևին: