Պոռնոաստղը մեղադրել է Թրամփի փաստաբանին իրեն վարկաբեկելու համար (լուսանկար)
Պոռնոաստղ Սթորմի Դենիելսը դատի է տվել փաստաբան Մայքլ Քոհենին, ով պաշտպանում էր Թրամփի շահերը: Այս մասին գրում է Газеты.Ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Դենիելսը պնդում է, որ փաստաբանը պղծել է իր անունը՝ ասելով, թե ստել է 10 տարի առաջ Թրամփի հետ սիրավեպ ունենալու մասին լուրը:
Սթորմի Դենիելսը պատմել է, որ եղել է Թրամփի սիրուհին 2006-ին։ Նրա խոսքով՝ 12 տարի առաջ ինքն ու Թրամփը սեքսով են զբաղվել՝ փոխադարձ համաձայնությամբ։