Ռուսաստանում ավտովթարի հետևանքով երկու հայ երիտասարդ է մահացել (լուսանկարներ)
Մարտի 26-ին‚ Սարատովի մարզի Դերգաչևսկի շրջանի Էնգելս-Էրշով-Օզինկի ավտոճանապարհի 223 կմ-ում Վազ -2110 և Կամազը բախվել են: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
Ավտովթարի հետևանքով մահացել են 1991թ. ծնված Արմեն Ղազարյանն ու 1990թ. ծնված Սերյոժա Հարությունյանը:
Նախնական տվյալների համաձայն մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց հատված‚ որի հետևանքով բախվել է բեռնատարին: