Իմ հավելյալ մոտիվացիան. ըմբիշ Միհրան Հարությունյանի խորհրդավոր գրառումը (լուսանկար)
Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը կնոջ` Մակտինա Բեբիա-Հարությունյանի հետ լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական ցանցում։
Մարզասրահում նկարված լուսանկարը ռոմանտիկ չես անվանի. ակնհայտ է, որ լուսանկարվելուց առաջ Միհրանը քրտնաջան պարապել է։ Բայց ըմբիշի կարճ գրառումն իսկապես ռոմանտիկ է։
«Իմ հավելյալ մոտիվացիան»,- լուսանկարին կից գրել է ըմբիշը։