Պուտինը հայտարարել է‚ որ նոր որոշումներ կլինեն‚ հրդեհի մանրամասները պարզելուց հետո
Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի մեղավորներին գտնելուց հետո կլինեն կադրային որոշումներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: Հաղորդում է Life.ru-ն:
-Սարսապելի ողբերգություն է տեղի ունեցել: Այդ պատճառով որոշումներ կկայացվեն: Առաջին հերթին տեսախցիկների առաջ այդպիսի բաները չեն արվում և երկրորդ՝ պետք է գտնել մեղավորներին և‚ թե ով ինչում է մեղավոր: Երբ մենք այդ ամենն անենք և մենք կանենք դա‚ կլինեն համապատասխան որոշումներ‚- պարզաբանել է Պուտինը:
Հիշեցնենք‚ որ Կեմերովոյի առևտրի կենտրոնուիմ տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով մահացել է 64 մարդ‚ որից 41-ը երեխա: