Կեմերովոյում հրդեհի հետևանքով մահացածներից 41-ը երեխաներ են
Կեմերովոյի 4 հարկանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների ցուցակն արդեն հայտնի է և համաձայն այդ ցուցակի մահացած 64 մարդուց 41-ը երեխաներ են՝ մինչև 18 տարեկան: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
ԶԼՄ-ների՝ զոհերի թվի ոչ ճիշտ տեղեկություն տալու մասին հայտարարության վերաբերյալ՝ հետազոտողներն ըստ դիահետձման աշխատողներից ստացված ստույգ տեղեկության‚ հաստատել են‚ որ հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ:
-Մենք հետազոտել ենք մարմինները‚ եթե դատենք ըստ հասակի‚ ապա այնետղ միայն 20 չափահաս մարդու դիակ կա ‚ մնացած բոլորը երեխաներ են: Մարմինները թաքցված չեն‚ մենք ստուգել ենք բոլոր սենյակները‚ նկուղն ու ավտոտնակները: Նրանցից մի քանիսի մարմինները պարզապես արկղերի մեջ են‚- ասել է հետաղոտողներից մեկը:
Հիշեցնենք‚ որ մարտի 25-ին Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 64 մարդ: