Իսկ որտե՞ղ է քաղաքապետը. Պուտինը վրդովվել է հանդիպման ժամանակ քաղաքապետի ներկա չլինելու փաստից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի, առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի և քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Սիբիրի դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Սերգեյ Մենյուոլոն և Կեմերովոյի շրջանի նահանգապետ Աման Թուլեևը: Սակայն քաղաքապետ Իլյա Սերդյուկը այնտեղ չի եղել: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Վլադիմիր Պուչկովը պատմել է շենքի շինարարության տարիների մասին և նշել‚ որ չեն տեղեկացրել‚ շենքի՝ այլ նպատակներով օգտագործման մասին:
«Այն գրանցվել է որպես փոքր ձեռնարկություն, բայց առևտրի կազմակերպման մեջ շատ լայն գործունեություն է ծավալվել, երեք կինոթատրոն, լողավազան, համապատասխան ստորաբաժանումներ, որտեղ զբաղեցրել են երեխաները», - ասել է Պուչկովը:
Վլադիմիր Պուտինը հարցրել է, թե ով է թույլտվություն տվել շենքի կառուցման աշխատանքներին: Ինչպես պարզվել է, դա արվել է քաղաքապետարանի կողմից:
«Իսկ որտե՞ղ է քաղաքապետը»: Ինչու քաղաքապետին չեք կանչել‚-հարցրել է Պուտինը:
Ըստ Պուչկովի, համապատասխան գերատեսչություններն այժմ զբաղվում են այդ հարցերով:
Հիշեցնենք, որ «Зимняя вишня» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է սկսվել կիրակի, մարտի 25-ին: Վերջին տվյալների համաձայն, 64 մարդ զոհվել է: