Մամ, մենք շնչելու օդ չունենք. ողբերգական դեպքից փրկված տղան պատմել է հրդեհի մասին
Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի ժամանակ փրկվածներից մեկը, ով այժմ հիվանդանոցում է գտնվում, պատմել է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել արտակարգ պատահարի ժամանակ շինության մեջ: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Բառեր չկան այդ ամենը նկարագելու, ոչ մեկին չեմ ցանկանա անցնել դրա միջով, սարսափել է, երբ ծնողները փնտրում են իրենց երեխաներին, ովքեր պարզապես եկել էին ֆիլմ դիտելու: Երեխաների ձայները հեռախոսում. «Մամ, մենք շնչելու օդ չունենք, ես խեղդվում եմ»»,- գրել է նա «Instagram»-ում:
Նախնական տվյալներով՝ սկզբից բռնկվել է շինության չորրորդ հարկի խաղերի կենտրոնը: