Երևանյան բոլոր մոլերը նույն խնդիրը ունեն. Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքը պետք է մեծ «ուղերձ» լինի Երևանում արդեն աճ տվող մոլերի համար
Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքը պետք է մեծ «ուղերձ» լինի Երևանում արդեն աճ տվող մոլերի համար։
Երևանյան բոլոր մոլերը նույն խնդիրը ունեն, քանի որ ամեն ինչ փակ է, մեկ դուռ է կամ երկու դուռ ու խուճապի պատճառով վատ հետևանքներ կլինեն, Երևանյան բոլոր մոլերի կինոթատրոնները վտանգավոր տեղերում են ու էլի, Աստված չանի, որ սենց նման մի բան լինի, կինոթատրոններից դժվար դուրս գաս։
Գիտեմ, որ հայերը մինչև իրանց վրա չզգան ու ինչ որ վնաս չկրեն ու զոհ չլինի ուշքի չեն գա, բայց հուսամ այս դեպքերից հետո կպարտադրեն, որ մեր մոլերում անվտանգության բոլոր օրենքները պահեն ու մի քիչ ազատ տարածություն թողնեն, ոչ թե ամեն մի փոքր ծակ փակեն որպեսզի խանութ բացեն։
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք