Ավո Ադամյանը միանգամից երկու պրեմիերա է ներկայացրել (լուսանկարներ և տեսանյութեր)
Երգիչ Ավո Ադամյանը վերջերս իր երկրպագուների ու լսարանի համար նորություն չէր ներկայացնում: Պարզվում է՝ երգիչն այնքան էլ չէր լռում և այս ընթացքում զբաղված է եղել երկու նոր ստեղծագործության աշխատանքներով:
Երգիչն օրեր առաջ միանգամից երկու պրեմիերա ներկայացրեց հանդիսատեսին, որոնցից մեկը ֆիլմի սաունդթրեք է: Սաունդթրեքը կոչվում է «Անավարտ պատում», որը «Եղնիկների կածան» ֆիլմի համար է գրվել: 20 մասանոց ռազմամիստիկական գեղարվեստական ֆիլմի հիմքում ընկած է 2014 թվականին խոցված ուղղաթիռի ողբերգական դեպքը: Ֆիլմի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, ով նշում է, որ ֆիլմը նվիրվում է բոլոր նրանց, ում հոգին սավառնում է երկնքում: Նշենք, որ Ֆիլմում նկարահանվել է նաև Ավո Ադամյանը:
Երկրորդ պրեմիերան գեղեցիկ սիրո պատմություն է, որը կոչվում է «Գտա»: