Այրված առևտրի կենտրոնի թինապահը հրդեհի ահազանգը ստանալուց հետո անջատել է ծանուցման համակարգը
Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում աշխատող մասնավոր անվտանգության ընկերության աշխատակիցը «հրդեհի մասին ահազանգը ստանալուց հետո անջատել է ծանուցումների համակարգը»: Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ-ն: Այժմ որոշվում է այդ թիկնապահին ձերբակալելու հարցը: Թե ինչու է նա այդպես վարվել, դեռևս պարզ չէ: Այս մասին գրում է Varlamov.ru-ն:
Հրդեհի հետևանքով 64 մարդ է մահացել, այդ թվում՝ երեխաներ, ևս 12 մարդ հոսպիտալացվել է:
«Այս պահին հարցաքննվել է չորս կասկածյալ, այդ թվում՝ սեփականատեր ընկերության տեխնիկական ղեկավարը, տարածքը վարձով տված անձը, այն կազմակերպության աշխատակիցը և ղեկավարը, որը զբաղվում է հրդեհի ազդանշանային համակարգի ծառայության մատուցմամբ»,- նշել է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: