Ուսուցչուհին մահացել է Կեմերովոյի առևտրի կենտրոնում՝ փրկելով իր դստերը
Կեմերովոյի № 17 դպրոցի ուսուցչուհի Տատյանա Դարսալիան մահացել է «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի ժամանակ իր դստերը փրկելիս: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Հաղորդվում է, որ 14-ամյա աղջիկը փրկվել է: Նա պատմել է, որ մայրն իրեն հանել է կինոդահլիճից, սակայն ծխի մեծ քուլաների պատճառով իրենք կորել են:
Ուսուցչուհուն գտել են շինության երկրորդ հարկում: Ականատեսները նշում են, որ այնտեղից ելք գտնելը դժվար է եղել, քանի որ առևտրային կենտրոնը լաբիրինթոսի պես է եղել:
Աշակերտներն ուսուցչուհու սոցիալական ցանցերի էջերում հաղորդագրություններ են տարածում և գրում, որ ցավում են: