Կեմերովոյում խոշոր հրդեհի հետևանքով ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի կամ տուժածների թվում, նախնական պաշտոնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարության խոսնակը հայտնել էր, որ խոշոր հրդեհի զոհերի կամ տուժածների թվում, ըստ նախնական տեղեկությունների հայեր կան:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել խոշոր հրդեհ: Մարտի 26-ին՝ ժամը 12:30-ի տվյալներով, հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի: