ԱՄՆ-ն արտաքսում Է ռուս 60 դիվանագետների և փակում Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում Է ընդունել երկրից արտաքսել ռուս 60 դիվանագետների և փակել Սիեթլում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը: Այս մասին հաղորդում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Այս միջոցները ձեռնարկվել են Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ:
Նշվում Է, որ արտաքսվող դիվանագետները պետք Է մեկ շաբաթվա ընթացքում լքեն ԱՄՆ-ի տարածքը: Իր հերթին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մարտի 26-ին հայտնել Է, որ իր երկիրը Սոլսբերիի միջադեպի կապակցությամբ արտաքսում Է 13 ռուս դիվանագետների: Ռուսաստանի նկատմամբ համանման միջոցառումների մասին արդեն հայտարարել են Գերմանիան, Ֆրանսիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան: