Կեմերովոյի առևտրի կենտրոնում արգելափակված են եղել հրդեհի դեպքում նախատեսված ելքերը
ՌԴ Քննչական կոմիտեն լուրջ խախտումներ է բացահայտել Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնի շահագործման մեջ, որտեղ բռնկած խոշոր հրդեհն ավելի քան 60 մարդու կյանք է խլել: Մասնավորապես, արգելափակված են եղել հրդեհի դեպքում նախատեսված ելքերը:
«Լուրջ խախտումներ են թույլ տրվել ինչպես առևտրի կենտրոնը շահագործման հանձնելիս, այնպես էլ դրա աշխատանքի ընթացքում: Հրդեհի դեպքում նախատեսված ելքերն առևտրի կենտրոնում արգելափակված են եղել»,-նշում է քննչական կոմիտեն իր Telegram-ալիքում: