Կեմերովոյի մարզում եռօրյա սուգ Է հայտարարվել
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել «Ձմեռային բալենի» առևտրաժամանցաին կենտրոնում հրդեհից զոհվածների հիշատակին: Այդ մասին մարտի 26-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են տարածաշրջանի վարչակազմում:
«Նահանգապետ Աման Տուլեևը Կեմերովոյի մարզի ամբողջ տարածքում սուգ Է հայտարարել մարտի 27-ին, 28-ին և 29-ին»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել Է, որ այդ օրերին կխոնարհվեն պետական հիմնարկների դրոշները և կչեղարկվեն մշակութային-ժամանցային միջոցառումները:
Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 64 մարդ: Հրշեջները բաց այրումը մարել են 1,5 հազար քառակուսի մետր տարածքում, սկսվել Է փլատակների հավաքումը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել ու հարցաքննության Է ենթարկվել չորս մարդ, այդ թվում՝ այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ, ենթադրաբար, եղել Է բռնկման օջախը:
Հրդեհը Կեմերովոյի «Ձմեռային բալենի» չորս հարկանի առևտրական կենտրոնում բռնկվել Է մարտի 25-ին: Հրդեհի օջախը գտնվում Էր վերին հարկում, որտեղ տեղավորված են մի քանի կինոսրահներ և մանկական խաղային գոտիները՝ ատրակցիոններով: Հրդեհից հետո բուժօգնության Է դիմել 51 մարդ, ինչի մասին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Ավելի վաղ արտակարգ պատահարի վայրում գործող օպերատիվ շտաբը հայտնել Է, որ զոհերի մեծ մասի նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի փորձաքննություն: