Կեմերովոյի հրդեհի գործով կա ձերբակալված
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի քրեական գործով ձերբակալվել Է «Սիստեմնի ինտեգրատոր» ընկերության ղեկավարը, ընկերություն, որն զբաղվել Է հակահրդեհային անվտանգության համակարգի մշակմամբ:
Մարտի 26-ին այս մասին հայտնել Է Telegram-կանալ 112-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-: Ձերբակալված ձեռնարկատիրոջ անունն Է Իգոր Պոլոզինենկո: Մնացած ձերբակալվածներն են առևտրական կենտրոնի սեփականատեր Նադեժդա Սուդդյոնոկը, անվտանգության գծով նրա տեղակալը ու ևս մեկ կառավարիչ: 112-ի տվյալներով՝ նրանց ազգանուններն են՝ Սոբոլև և Նիկիտին:
Կեմերովոյի առևտրական կենտրոնում հրդեհն սկսվել Է մարտի 25-ի ցերեկը: Պատահածի հնարավոր պատճառների թվում քննարկվում Է նաև հրկիզումը: Պատահածի փաստով հարուցվել Է քրեական գործ անզգուշությամբ մահ պատճառելու, հրշեջ անվտանգության պահանջների խախտման և անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածներով: