Պուտինը հետաձգել է երեխաների պարգևատրումը՝ Կեմերովոյի ողբերգության պատճառով. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է‚ որ Պուտինը որոշել է հետաձգել մշակույթի երիտասսարդ գործիչների և գրականության ու արվեստի բնագավառում երիտասարդ ներկայացուցիչների պարգևների հանձնումը՝ Կեմերովոյի դեպքի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Հավանաբար‚ դա կլինի հաջորդ շաբաթ»‚- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք‚ որ «Зимняя вишня» առևտրի կենտրոնում զոհերի թիվը հասել է 64-ի: