Կեմերովոյի առևտրի կենտրոնի հրդեհի հեևանքով Տրեշևսկիի դպրոցի աշակերտներրը դեռևս անհետ կորածների շարքում են
Կեմերովոյի Տրեշևսկի ավանի դպրոցներից մեկի 5 «Ա» դասարանի աշակերտներն անհետ կորածների շարքում են դեռ:
«Մենք դեռևս տեղեկություն չունենք 6 աշակերտների մասին»‚- ասել է դպրոցի քարտուղարուհին:
Աշակերտները գնացել էին Կեմերովսկ իրենց ուսուցչի հետ շրջագայության: Հայտնի է‚ որ աշակերտները գտնվել են «Зимняя Вишня» առևտրի և զվարճանքների կենտրոնի կինոթատրոնի սրահներից մեկում և մուլտֆիլմ են դիտել:
Երեկ երեկոյան երեխաներից մեկը զանգահարել է մորաքրոջն ու տեղեկացրել‚ որ չեն կարողանում դուրս գալ շենքից‚ քանի որ հրդեհ է: Նախնական տվյալներով ուսուցչուհուն հաջողվել է փրկվել և դուրս գալ տարածքից‚ քանի որ երեխաների հետ մուլտֆիլմ չի դիտել‚ այլ զբոսնել է առևտրի կենտրոնում: